Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, Ուկրաինայում պատերազմը, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին թուրք նախարարը լրագրողներին ասել է Բլինկենի բանակցություններից հետո։
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ: