Ալիևը Երևանին մեղադրել Է սահմանների սահմանազատման գործընթացը վիժեցնելու մեջ

Ալիևը Երևանին մեղադրել Է սահմանների սահմանազատման գործընթացը վիժեցնելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հիասթափված է, որ Հայաստանը վերջին օրը չեղյալ է հայտարարել սահմանների ադրբեջանական աշխատանքային խմբի հետ համաձայնեցված հանդիպումը կապված սահմանների սահմանազատման հետ, իսկ ավելի ուշ հրաժարվել է նոր հանդիպման առաջարկից:

«Ադրբեջանը ժամանակին է ստեղծել աշխատանքային խումբ (սահմանազատման-խմբ.) և պատրաստ է եղել պատվիրակություն գործուղել։ Հարցը համաձայնեցված էր հայկական կողմի հետ։ Ի դեպ, հենց Հայաստանի արտգործնախարարությունն է առաջարկել առաջին հանդիպումն անցկացնել սահմանի հարցով․.. Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29 – ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը։ Սա առաջացնում է մեծ հիասթափություն։ Ավելի հիասթափեցնող է դարձել՝ մայիսի 7-11 - ը այդ հարցով նոր հանդիպում անցկացնելու Հայաստանի մերժումը՝ նախնական առաջարկին համապատասխան»,-ասել Է Ալիեւը Լիտվացի գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Երկրի ղեկավարը հավելել է, որ Բաքուն Երեւանից դեռ սպասում է նոր ժամկետների, որպեսզի սկսվի աշխատանքը: