Փաշինյանը կհանդիպի կուսակիցներին. ի՞նչ է կատարվում

Փաշինյանը կհանդիպի կուսակիցներին. ի՞նչ է կատարվում

Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կհանդիպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ:

MediaHub-ի տեղեկություններով՝ հանդիպումը դարձյալ կանցկացվի ՔՊ գրասենյակում:

Վերջին օրերին սա արդեն երկրորդ հանդիպումը կլինի, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կուսակիցներին: 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա խաղաղության պայմանագրի կնքման հարցում և փորձում արագացնել այդ գործընթացը: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը, լուրերը, որ Ադրբեջանը մեծաթիվ ուժեր է կուտակում սահմանին՝ այս ամենը Փաշինյանը պետք է ներկայացնի թիմակիցներին ու նաև հստակ ստրատեգիա մշակեն, թե ինչ են խոսում, ինչի մասին՝ լռում: 

«Ի վերջո, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը մինչ այս պահը որևէ կերպ պաշտոնական մակարդակում չի մեկնաբանվել, դա ևս կքննարկվի հանդիպմանը»,- ասաց մեր զրուցակիցը: