Մեքենան Փարիզում մխրճվել է սրճարանի պատշգամբ. 1 քաղաքացի մահացել է, կան տուժածներ

Մեքենան Փարիզում մխրճվել է սրճարանի պատշգամբ. 1 քաղաքացի մահացել է, կան տուժածներ

Վթարը, որի ժամանակ անհայտ անձը մեքենայով մխրճվել է փարիզյան սրճարանի պատշգամբ, հանգեցրել է մեկ մարդու մահվան, հայտնում է Parisien-ը։

«Չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 19.30-ի սահմաններում, Փարիզի Պեր Լաշեզ 6 հասցեում գտնվող Le Ramus ռեստորանի պատշգամբում (20-րդ շրջան) ավտոմեքենան մի քանի մարդու մեջ է մխրճվել: Մեկ մարդ մահացել է»,- գրում է թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը։

Ավելի վաղ հրատարակությունը հայտնել էր, որ վթարի երեք տուժածներին շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ։ Մեքենայի վարորդը դիմել է փախուստի, սակայն մեքենայի ուղեւորին բերման են ենթարկել։ Պարբերականի տվյալներով՝ նրա արյան մեջ թմրանյութի եւ ալկոհոլի հետքեր են հայտնաբերվել։ Սրճարանի տարածք են տեղակայվել ոստիկանները։ Տեղում են նաև հակաահաբեկչական գործողության՝ զինվորականները և փրկարարները։ Իրավապահները շրջափակել են փողոցը, ինչի պատճառով շատ բնակիչներ չեն կարողանում հասնել իրենց տներ։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world