ԱՄՆ-ն «դրական հայտարարություն» է ակնկալում Էր Ռիադում ռուսական կողմի հետ հանդիպումից հետո

ԱՄՆ-ն «դրական հայտարարություն» է ակնկալում Էր Ռիադում ռուսական կողմի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։
Ռուսական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ համատեղ հայտարարության նախագիծն ուղարկվել է Մոսկվա և Վաշինգտոն՝ հաստատման համար։ Բանակցությունների նպատակներից է եղել Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցումը։
Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև 12-ժամյա բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն կհրապարակվի մարտի 25-ին։ ԱՄՆ-ն ակնկալում է, որ դա «դրական» կլինի: Աղբյուրը նշել է, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Հանդիպմանը քննարկվել է Սեւ ծովում հրադադարի ռեժիմը։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում սպասվում է կողմերի համատեղ հայտարարություն։
Ռուսաստանում Reuters-ի աղբյուրը նշել է, որ նախագիծն ուղարկվել է հաստատման և՛ Մոսկվա, և՛ Վաշինգտոն։ Սաուդյան Արաբիայում հանդիպումը տեւել է 12 ժամ՝ երեք ընդմիջումներով։ ՏԱՍՍ-ի և ՌԻԱ Նովոստիի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ կողմերի հայտարարությունը կհրապարակվի մարտի 25-ին։