Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական բազաներին

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական բազաներին

Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ հարվածներ է հասցրել սիրիական Թադմոր և T4 բազաների ռազմական օբյեկտներին։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական Թադմոր և T4 ռազմակայաններում մնացած ռազմական օբյեկտներին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել նախկին սիրիական բանակի ռազմական օբյեկտներին։ Զանգվածային հարվածների են ենթարկվել Սիրիայի տարբեր նահանգներում տեղակայված զինապահեստները, ռազմական օդանավակայանները և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելական օդուժը ավելի վաղ հարվածներ է հասցրել Պալմիրայի ռազմական օդանավակայանին և սիրիական ռազմաօդային ուժերի T4 բազային, որը գտնվում է Պալմիրայի և Հոմսի միջև: