«Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքը գեղարվեստական լուսավորում կունենա

«Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքը գեղարվեստական լուսավորում կունենա

Կառավարության որոշմամբ, պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 67 մլն 125 հազար դրամ գումար, որից շուրջ 7 մլն դրամը՝ Երևան-Սևան մայրուղու անմիջական հարևանությամբ՝ Չարենցավանի հատվածում, քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») արձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման համար:

Արձանի հիմնանորոգումը կատարվել էր 2021 թվականին՝ հուշարձանների նորոգման ծրագրով՝ տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։