Ավերվել է Կուինջիի անվան թանգարանը. Այվազովսկու և մի քանի այլ նկարիչների կտավների ճակատագիրն անհայտ է

Ավերվել է Կուինջիի անվան թանգարանը. Այվազովսկու և մի քանի այլ նկարիչների կտավների ճակատագիրն անհայտ է

Մարիուպոլում ավերվել է Արխիպ Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքը։ Նշվում է, որ այնտեղ եղել են աշխարհահռչակ ուկրաինացի նկարիչների բնօրինակ կտավներ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Մարիուպոլի քաղաքային խորհրդին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը հայտնել էր, որ հարձակման պահին շենքում բնօրինակ նկարներ չեն եղել, եղել են միայն Անդրեյ Յալանսկու և Ալեքսանդր Օլխովի ստեղծագործությունների կրկնօրինակները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ թանգարանում են մնացել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, նկարիչներ Տատյանա Յաբլոնսկայայի, Նիկոլայ Գլուշչենկոյի, Մայքլ Դերեգուսի կտավներից:

Դեռևս հայտնի չէ վերոնշյալ կտավների ճակատագիրը: Թանգարանի ֆոնդում կար մոտավորապես 2000 ցուցանմուշ։