Առաջարկվում է դառնալ հակառուսական ֆորպոստ 

Առաջարկվում է դառնալ հակառուսական ֆորպոստ 

Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի փոխնախարար Ջեյմս Հիպպին։

Ուշադրություն դարձրեք. այս օրերին Հայաստանը սպառնալիքներ է ստանում Ադրբեջանից՝ տարածքներ հանձնելու վերջնագրով, բայց մենք Լոնդոնից ստանում ենք աջակցության խոստում՝ Ռուսաստանի հնարավոր ճնշումների պարագայում:

Սա իրականում բացահայտում է արևմտյան քաղաքականության էությունը:

Բազմիցս գրել ենք՝ Արևմուտքը շահ չունի պաշտպանել Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ու այդ մասին բավականին շիտակ և բաց ասում է:

Արևմտյան նախագծերում Հայաստանը կարևորվում է իր, այսպես ասած, հակառուսական պոտենցիալով: Այսինքն` մենք դիտարկվում ենք որպես «Ուկրաինա- 2», ընդ որում, այս պարագայում Հայաստանը պետք է երաշխիքներ հայցի Անկարայից:

Այդ մասին էին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի և Բլինքեն-Ֆիդան համատեղ հայտարարությունները:

Արևմտյան կենտրոնների նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումն է, դրա վերջնարդյունքում ի՞նչ կլինի հայ ժողովրդի կամ Հայաստանի հետ, դա նրանց բացարձակապես չի հետաքրքրում: Սա է ռեալպոլիտիկը:

Վահրամ Բագրատյան