Ինչո՞ւ չի կարելի խառնել վիսկին և կոլան. բացատրել է բժիշկը

Ինչո՞ւ չի կարելի խառնել վիսկին և կոլան. բացատրել է բժիշկը

Վիսկին երբեք չի կարելի ջրով կամ կոլայով նոսրացնել, News.ru-ին ասել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։

Բժիշկը բացատրել է, որ այս դեպքում ստացված ըմպելիքն ավելի վնասակար է դառնում օրգանիզմի համար։ Նա նշեց, որ քաղցր սոդան խորացնում է ալկոհոլի ազդեցությունը աղեստամոքսային տրակտի վրա՝ ընդհուպ մինչև ստամոքսի խոցի առաջացումը։

Վիսկիի նոսրացումը, նույնիսկ սովորաբար ջրով, ավելի վնասակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, քան այն մաքուր վիճակում խմելը, քանի որ ըմպելիքն ավելի մեղմ դարձնելով, մարդը կարող է ավելի շատ խմել, այսինքն՝ ավելի շատ էթիլային սպիրտ ներդնել օրգանիզմ։