Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայում ավելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Հայտնել է Թուրքիայի՝ Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը։

4.5 բալանոց ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանում, Էգեյան ծովին հարող տարածքում:

Վաղ առավոտյան գրանցված երկրաշարժի հետևանքով արտակարգ դեպքեր չեն գրանցվել: