Վարորդների համար զեղչ կլինի, եթե քարտային տարբերակով վճարեն տուգանքը
Վարորդների տուգանքները զեղչելու նախագիծը մեծ կարևորություն ունի թե՛ քաղաքացիների, թե՛ պետական ապարատի համար։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա նկատեց, սակայն, որ նախագիծը միայն տուգանքը մեղմելու վերաբերյալ չէ, ավելի կարևոր էլեմենտներ կան։
«Մենք պետական ռեսուրսները պետք է խնայենք ու թղթի վրա այդքան գումար չծախսենք։ Մենք վատնում ենք պետական ռեսուրս՝ թղթային ծանուցում տրամադրելով։ Էլեկտրոնային հարթակի ձևավորումը մեծ նշանակություն ունի։ Մենք պետք է քաղաքացիներին սովորեցնենք, որ ծանուցումն այսուհետ լինելու է էլեկտրոնային տարբերակով։ Բացի այդ, վարչական տուգանքը զեղչելով` մենք անձին հնարավորություն ենք տալիս ինքնակամ, անկանխիկ եղանակով վճարում կատարել, ինչն էլ պետությանը հնարավորություն կտա պետական ապարատի ռեսուրսն ավելի արդյունավետ ծախսել»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։