Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզ

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզ

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Տավուշի մարզ:

«Սևան-Երևան ավտոմայրուղին վաղ առավոտից վերահսկվում է պարեկային ծառայության կողմից: Կազմ-պատրաստ սպասում են Փաշինյանի շարասյանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ որևէ ասելիք այս պահին չկա:

«Վարչապետի այցերի մասին մենք միշտ ժամանակին տեղեկացնում ենք»,- ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ այց է ունենալու Տավուշի մարզ, և անենայն հավանականությամբ դելիմիտացիան և դեմարիացիան հենց Տավուշից էլ կսկսվի:

Նարե Գնունի