Ֆինլանդիան և Շվեդիան բանակցություններ են վարել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ

Ֆինլանդիան և Շվեդիան բանակցություններ են վարել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ, պայմանավորվել են շարունակել դրանք և արդյունքներ ակնկալել մինչև հունիսի վերջ. ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։
Թուրքիան արգելափակում է երկու երկրների մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք՝ պահանջելով փոխել իրենց կուրսը քրդական հարցում։
«Ինչ վերաբերում է Թուրքիային, չորեքշաբթի օրը Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները այցել էին այնտեղ, լավ, երկար բանակցություններ ունեցան, պայմանավորվել են շարունակել դրանք», - ասել է Հաավիստոն Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո:
Ֆինլանդիայի դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հույսը դնում են ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության վրա, որին աջակցում է Թուրքիան։
«Շատ կարևոր է, որ որոշ արդյունքներ ձեռք բերվեն մինչև հունիսի վերջը կայանալիք Մադրիդի գագաթնաժողովը, որը կարևոր պահ է ՆԱՏՕ-ի և նաև մեզ՝ որպես թեկնածու երկրների համար», - ասել է Հաավիստոն։