Խոշոր վթար է տեղի ունեցել ՌԴ-ում. կան տուժածներ, այդ թվում 9-ամյա երեխա

Բելգորոդի մարզում երկու մեքենաների բախման հետևանքով յոթ մարդ է տուժել, այդ թվում՝ 9-ամյա երեխա. հայտնել է շրջանային ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր ժամը 8.40-ի սահմաններում Բելգորոդի շրջանի Դուբովե գյուղում՝ Շչորսա փողոցի թիվ 64Բ տան մոտ, Renault Symbol-ի 35-ամյա վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Volkswagen Polo-ին, որը վարում էր 42-ամյա տղամարդ»,- ասել է մամուլի ծառայություն։
Երկու վարորդները՝ «Ֆոլքսվագեն»-ի երեք և «Ռենո»-ի երկու ուղևորներ ևս, այդ թվում՝ 9-ամյա մի տղա, տեղափոխվել են հիվանդանոց։ Ինչ վիճակում են՝ դեռ տվյալներ չկան։