Շուրջ 10 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն` ՊԳԿԿ-ի գործունեության առաջին կիսամյակի արդյունքներով

Շուրջ 10 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն` ՊԳԿԿ-ի գործունեության առաջին կիսամյակի արդյունքներով

2022 թ. առաջին կիսամյակում Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացրած գույքի օտարման մրցույթների արդյունքում դրանց հաղթողները ստանձնել են շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրումային պարտավորություն։ Այս մասին հայտնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Գեղամ Ասատրյանը։

«Ներդրումները իրականացվելու են տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման, բարձր տեխնոլոգիաների և այլն։

Ստորև ներկայացնում ենք դրանցից խոշորները.

Ծաղկաձորում հյուրանոցային բիզնեսի ոլորտում՝ 4.5 մլրդ դրամ,

Աբովյանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակման ոլորտում՝ 2.3 մլրդ դրամ,

Երևանի Ավան վարչական շրջանում բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատման ոլորտում՝ 3 մլրդ դրամ»,- նշել է Ասատրյանը։