Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2021 թ. 833.7 մլն դրամ է ծախսել. Տիգրան Խաչատրյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2021 թ. 4 միջոցառումներից մեկ ծրագիր է իրականացրել։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 1-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Դրանց իրականացման վրա փաստացի ծախսվել է 833.7 մլն դրամ, կատարողականը` 97.7 տոկոս:
«Ընդ որում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՊՀՀ) իրականացրել է 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ։ Փաստացի օգտագործվել է 529.7 մլն դրամ, կատարողականը` 98.5 տոկոս»,- ասաց նախարարը։