Դիտորդական առաքելություն ՀԱՊԿ-ից՝ ԵՄ որոշման ֆոնին

Դիտորդական առաքելություն ՀԱՊԿ-ից՝ ԵՄ որոշման ֆոնին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելության վրա։ Այս մասին հունվարի RBC-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հայաստանին այլ աջակցություն ցուցաբերելուց բացի` դա ենթադրում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՀԱՊԿ ժամանակավոր մոնիթորինգային առաքելություն և սահմանում է դրա թիվը, մանդատը և աշխատանքի ժամկետները: Նախագիծը գտնվում է պատրաստության բարձր մակարդակում, սակայն այդ փաստաթուղթը չհաջողվեց ընդունել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին նիստին: Աշխատանքը դրա շուրջ շարունակվում է»,- ասել է Զայնետդինովը` հավելելով, որ առայժմ վաղաժամ է դրա թվաքանակի կամ ժամկետների մասին որևէ բան ասել: