Ժողովրդավարության գագաթնակետը․ Կառավարության նիստի օրակարգի հարցերն այսօր հնարավոր է չզեկուցվեն

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի վեցի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը 35-ն են։ Հարցերից 33-ը չի զեկուցվելու, մյուս երկուսի մասին e-gov.am կայքում որևէ նշում չկա՝ զեկուցվո՞ղ են, թե՞՝ ոչ։ Հարցերից մեկն էլ գաղտնի է։
Ի դեպ, սա վերջին շրջանում հաճախ պատահող երևույթ է, երբ գործադիրն ուղղակի հարկ չի համարում հանրությանը տեղյակ պահել, թե ինչ հարցեր են ընդունվելու։ Իսկ 34 և 35 հարցերը, որոնց զեկուցվել-չզեկուցվելու մասին այս պահի դրությամբ (10:12) որևէ ինֆորմացիա չկա, վերաբերում են գույք նվիրաբերելուն և «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելուն։
Նշենք, որ այսօր նիստը վարելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Փաշինյանն արդեն մեկնել է Պրահա։
Նարե Գնունի