«Թափ տվողների» «բրիգադիրը»՝ Հակոբ Արշակյան

«Թափ տվողների» «բրիգադիրը»՝ Հակոբ Արշակյան

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ փոխնախագահ, այս պահին ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն է, ով երեկ ակնհայտորեն խրախուսեց Նիկոլ Փաշինյանի խուլիգանական վարքագիծը։

Ի՞նչ է պատահել երեկ

Երեկ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի օրն էր։ Նիստը հանդարտ ընթացք ուներ․ պատգամավորները հարցեր էին հնչեցնում, նախարարները դրանց պատասխանում էին։

Հացահատիկի պաշարների 75 տոկոսը թշնամուն թողնելու հարցը հունից հանեց Փաշինյանին ու պարզաբանում տալու փոխարեն սկսեց ընդդիմությանը մեղադրել դավաճանության մեջ։ Փաշինյանն ոչ միայն դատավորի կեցվածք ընդունեց, այլ ցուցաբերեց ակնհայտ խուլիգանական վարքագիծ։ «Թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ»,- ԱԺ բարձր ամբիոնից բղավում էր Նիկոլ Փաշինյանը։

Հակոբ Արշակյանը, որն այս պահին կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները, բացառիկ շանս ուներ՝ սանձելու վարչապետի խուլիգանությունը, վուլգար վարքագիծը։ Դրա փոխարեն՝ նա նկատողությունների տարափ թափեց ընդդիմադիր պատգամավորների վրա, ամեն ինչ արեց՝ նիստի բնականոն ընթացքը խաթարելու համար։

Լրագրող ծեծող «ուսապարկը»

ՔՊ տխրահռչակ պատգամավորը խոստովանել է, որ իրենք ավելի ցածր արժեք ունեն, քան Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։ Հակոբ Արշակյանն «ուսապարկերից» մեկն է ու սկզբունքորեն այլ վարքագիծ ցուցաբերել չէր կարող։
Ավելին, Արշակյանն ավելի քան պարտական է Փաշինյանին։ Այս չկայացած պաշտոնյան, ԲՏԱ նախարար եղած ժամանակ, լրագրող ծեծեց ու մնաց անպատիժ, ավելին՝ շուտով խրախուսվեց՝ դառնալով ԱԺ փոխնախագահ։ Այս պատմությունը բավարար է, որ Արշակյանը մշտապես «ծառայի» Փաշինյանին՝ դրսևորելով ստորաքարշության «հատուկ որակներ»։

Վահրամ Բագրատյան