Փաշինյանի «նոտարը»

Փաշինյանի «նոտարը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Հանրապետության 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, ով լծվել է իշխանությունը կենտրոնացնելու Փաշինյանի ծրագրի իրականացմանը։

Ի՞նչ է արել Խաչատուրյանը

Այս դեպքում՝ առիթը Վահագն Խաչատուրյանի ելույթը կամ հրապարակային հայտարարություն չէ։ Ավելին, նորընտիր նախագահը ԱԺ-ում վերջին երկու օրերին հանդես է եկել ռացիոնալ մի քանի գաղափարների գեներացիայով։

Օրինակ, ասել է՝ հավակնում է լինել ոչ թե ՔՊ-ի, այլ բոլորիս նախագահը։ Կամ խոսել է համազգային ծրագրերի ու դրանց շուրջ կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին։

Սակայն սրանք լոկ խոսքեր են, գեղեցիկ ձևակերպումներ։

Վահագն Խաչատուրյանը մեր խորագրի «հերոսը» դարձել է կոնկրետ պատճառներով։

Նա գիտակցում էր, որ ինքը բացառապես ՔՊ թեկնածուն է ու իր անձի շուրջ չի կարող լինել քաղաքական կոնսենսուս, սակայն առաջադրվեց ու ավելին՝ որևէ քայլ չկատարեց խորհրդարանական ընդդիմության վստահությանն արժանանալու համար։

Նա տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի «քաղաքական ներդաշնակության» բանաձևի շրջանակներում, ինչը ենթադրում է, որ Խաչատուրյանը Փաշինյանի մոտ ունենալու է «նոտարի» կարգավիճակ՝ վավերացնելով գործող վարչապետի բոլոր ավտորիտար նախաձեռնությունները։

Ի դեպ

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Գագիկ Ջհանգիրյանին տված «ճամբարափոխ առնետ» որակումը միանգամայն տեղին է նաև Վահագն Խաչատրյանի պարագայում։ Նա էլ այն գործիչներից է, որ ՀԱԿ-ից հանգրվանել է Փաշինյանի թիմում՝ անտեսելով քաղաքական, մարդկային բոլոր սկզբունքները։