Այս մթերքները խանգարում են օրգանիզմում երկաթի կլանմանը

Երկաթի պակասը կարող է առաջացնել հոգնածություն, մազաթափություն ու գլխապտույտ, և դա երբեք չպետք է անտեսել:
Մասնագետներն ասել են, թե որ մթերքներն են խանգարում առողջության համար կարևոր միկրոտարրերի կլանմանը, գրել է www.championat.com-ը։
Երկաթը կարևոր դեր է խաղում բջիջների ձևավորման և բջջային շնչառության մեջ: Միկրոտարրերի պակասի մասին կարող են վկայել գունատությունը, հոգնածությունը, մաշկի և լորձաթաղանթների հիվանդությունները, էներգիայի պակասը, մազերի աճի նվազումը և եղունգների փխրունությունը: Ամենից հաճախ դեֆիցիտը զարգանում է կանանց մոտ։
Հետևյալ մթերքները բացասաբար են ազդում երկաթի կլանման վրա՝
սև թեյ, սուրճ - տանինների պարունակության պատճառով, որոնք խանգարում են սննդից երկաթի կլանմանը;
ամբողջական հացահատիկային և սոյայի արտադրանք - ֆիտաթթվի առկայության պատճառով;
կակաո, շոկոլադ ու սպանախ - պարունակում են օքսալատ, որը սահմանափակում է աղիներում երկաթի կլանումը: