ՔՊ-ն չի մասնակցի Հայկուհի Հարությունյանի ընտրությանը

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությանը, թեկնածուն հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն է:

ԱԺ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ փակ գաղտնի քվեարկությունը կանցկացվի ժամը 15:15-15:45-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ վարման կարգով հայտարարեց, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։