Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աֆղանստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է 255-ի

Blog Image

Աֆղանստանի Պակտիկա նահանգում հունիսի 22-ի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Բարմալ, Զիրուկ, Նաքի և Գայան գավառներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 255 մարդ է մահացել. հայտնում է Shafaqna-ն։

Միջադեպի հետևանքով տուժել է 155 մարդ։ Թալիբանի տեղական ներկայացուցիչները նշել են, որ սրանք նախնական տվյալներ են, և զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։

Send