Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Մոհր քաղաքից 59 կմ դեպի հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 35 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: