ՔՊ-ական Գևորգ Պապոյանի «ինքնախոստովանականը» 

ՔՊ-ական Գևորգ Պապոյանի «ինքնախոստովանականը» 

«Ես չեմ բացառում, որ որոշ շրջանակների նպատակը Հայաստանի գլխին փորձանք բերելն է»: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

ՔՊ-ական Պապոյանը վերջապես «ինքնախոստովանական» հայտարարություն է արել իրենց քաղաքական թիմի մասին՝ Հայաստանի գլխին փորձանք բերած շրջանակների մասով: ՔՊ-ի օրոք և նրանց գործունեության պատճառով ադրբեջանցիները Շուշիում են, Բերձորում, Սյունիքում և եթե ՔՊ-ն մնաց իշխանության՝ կլինեն անգամ Երևանում:

Գևորգ Պապոյանը միշտ աչքի է ընկնում «տնտեսական» վերլուծություններով՝ փորձելով ՀՀ հպարտ, բայց աղքատ քաղաքացիներին համոզել, որ նրանք Փաշինյանի օրոք լավ են ապրում, չնայած գնաճին, արտագաղթին և 11 միլիարդ դոլար արտաքին պարտքի առկայությանը:

ՔՊ-ական Պապոյանը փորձում է ազդել ՀՀ քաղաքացիների տրամադրության վրա «թվերով ֆոկուսի» միջոցով՝ ներկայացնելով ինչ-որ տվյալներ տնտեսական աճի, տնտեսական ակտիվության մասին, սակայն ՀՀ հազարավոր քաղաքացիներ արտագաղթում են նիկոլական Հայաստանից հենց սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի պատճառով: 

Փաստացի, այսօր էլ ՔՊ-ականների սիրելի գործիքակազմը շարունակում է մնալ պոպուլիզմն ու չհիմնավորված օպտիմիզմը:

Վահրամ Բագրատյան