Հայկական ձուկը հիմա ՌԴ-ում մրցում է թուրքական ձկան հետ․ Դանիելյան
Ես հանձնաժողովի նիստի ժամանակ է՛լ, լիագումար նիստի ժամանակ է՛լ ասել եմ վտանգների մասին, որ տնտեսությունները փաստացի կանգնելու են սննկացման եզրին, և այդ գործունեությունը հնարավոր չի ծավալել նման կարճ ժամանակահատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ձկնաբույծների ակցիայի ժամանակ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Արագ որոշում ընդունեցին, հունվարից պարտադրելու են այդ համակարգը, անգամ քնննարկումների ժամանակ ասացին, որ ընդունում ենք, հետո դուռ բացում քննարկումների, բայց անգամ քննարկումների դուռը չբացեցին։ Միայն ձկնաբույծների բողոքի ակցիաներից հետո իրենց ընդունեցին՝ փաստացի լուծում չտալով։ Հայկական ձուկը հիմա ՌԴ-ում մրցում է թուրքական ձկան հետ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում