Նշվել են սովորություններ, որոնք առավել հաճախ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ են առաջացնում

Ծխելն ու ալկոհոլ օգտագործելը կրծքագեղձի քաղցկեղի հիմնական պատճառներից են, զգուշացրել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության գլխավոր անկախ հոգեբույժ-նարկոլոգ Վիտալի Խոլդինը։ NEWS.ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ծխող կանայք չորս անգամ ավելի շատ են տառապում քաղցկեղից։
Ծխելը և ալկոհոլը թողնելը կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում: Ծխող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկ կա։ Հետազոտությունների համաձայն՝ ծխող կանանց մոտ քաղցկեղով հիվանդանալու վտանգը չորս անգամ ավելի բարձր է, քան չծխողների: Նախկին ծխողների մոտ երկու անգամ ավելի բարձր է հիվանդության զարգացման ռիսկը,- բացատրել է Հոլդինը:
Նրա խոսքով, ալկոհոլը մեծացնում է հիվանդության առաջացման վտանգը, եթե այն օգտագործվի անընդհատ, նույնիսկ փոքր քանակությամբ։ Բժիշկը պարզաբանեց, որ կրծքագեղձի քաղցկեղն աստիճանաբար է զարգանում, ուստի այն հնարավոր է հայտնաբերել սկզբնական փուլում։
Մասնագետը խորհուրդ տվեց ինքնուրույն ախտորոշում կատարել և կասկածների դեպքում դիմել բժշկի։ Հոլդինը նաև հորդորեց չմոռանալ մարմնի և կանանց առողջության կանոնավոր ստուգումների մասին։