Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

22 և 25 տարեկան քույրերը Երևանի տարբեր մասերում թմրանյութով փաթեթներ էին տեղադրում. նրանք ձերբակալվել են

Blog Image

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են  22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։

Ոստիկանությունից հայտնում են, որ կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։  Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝  հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի  միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։ Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։  Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Send