Աբսուրդ. Սեյրան Օհանյանը չի կարող ծանոթանալ իրեն առաջադրված մեղադրանքին

Աբսուրդ. Սեյրան Օհանյանը չի կարող ծանոթանալ իրեն առաջադրված մեղադրանքին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.

«Իրավիճակի աբսուրդը. շոուների սիրահար եւ երկրի իրական օրակարգերից մշտապես հասարակությանը շեղել փորձող այս իշխանություններն, ինչպես արդեն հայտնի է, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել, ինքս երեկ ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ դրան, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեմ, հիմա աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, որովհետեւ վերջինիս մերժել են տրամադրել այդ թույլտվությունը (խոսքը Հայաստանի եւ Արցախի նախկին Պաշտպանության նախարարի մասին է, ով ունեցել է հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիություն)։

Ենթադրելի է, որ ԱԺ նիստն էլ է փակ լինելու ու ստացվում է՝ Սեյրան Օհանյանը, քանի որ չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։