Ստվերային կառավարո՞ւմ. Արցախում թերահավատ են

Արայիկ Հարությունյանի կողմից հրաժարականի մասին հայտարարությունն Արցախում ոչ միանշանակ է ընդունվել:
MediaHub-ի արցախյան աղբյուրները հայտնում են, որ կարծիքները տարբեր են. Մի մասը ուրախացել է, քանզի 44-օրյա արյունալի պատերազմից հետո սա սպասում էր, մյուս մասը մտածում է, որ տվյալ ժամանակահատվածում Հարությունյանը իրավունք չուներ այդ քայլին գնալ, որովհետև դա պետությանն է վնաս և ինքը կարող է լինել Արցախի վերջին ընտրված նախագահը:
Ասում են՝ դեռ վաղ է, իրականում, ո՛չ ուրախանալը, ո՛չ էլ չուրախանալաը, քանի որ պետք է ապրեն այս նոր իրողության պայմաններում, որպեսզի զգան, թե ինչ փոփոխությունների այս ամենը բերեց:
Այն, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը և նրա փոխարեն, ըստ լուրերի, ԱԺ կողմից Սերգեյ Շահրամանյանին հեռանկարում այդ պաշտոնին ընտրելը կարող է վկայել ստվերային կառավարման մասին, որի ընթացքում Հարությունյանը ավարտին կհասցնի իր ծրագրերը մեր աղբյուրը բացառում է: Ասում է՝ Շահրամանյանն Արցախում հարգված է և Արայիկ Հարությունյանի հետ ուղղակի կապի մասին լուրերին կասկածով պետք է մոտենալ: Այդուհանդերձ.
«Բայց դա չի նշանակում, թե մարդիկ նրան շատ գրկաբաց են ընդունում, որովհետև ուզում են գործը տեսնեն, նոր գնահատական տան: Իսկ մերօրյա Արցախում դա ավելի քան արդարացված մոտեցում է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը նախօրեին հայտարարեց, որ այսօր Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը:
«Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»:
Հայաստան Արցախյան