Բժիշկը զգուշացրել է Նոր տարվա սեղանի ուտեստների մասին

Ալկոհոլը չի կարելի համատեղել բոլոր մթերքների հետ, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Վալերիա Լոմովան։ Նա նշել է, որ ալկոհոլով նախուտեստները կարող են վնասակար լինել հատկապես քաղցրները, քանի որ դրանք բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու վտանգավոր են ինսուլինակայունությամբ և շաքարախտով տառապող մարդկանց համար, զգուշացրել է նա Gazeta.Ru-ի հետ զրույցում։
Լոմովան նաև խորհուրդ է տվել ալկոհոլը մրգերի հետ չհամատեղել, քանի որ ֆրուկտոզան բացասաբար է ազդում լյարդի և ենթաստամոքսային գեղձի վրա։ Աղի մթերքները, նրա կարծիքով, նույնպես վտանգավոր են, քանի որ ավելացնում են երիկամների և սրտի բեռը։
Կծու խորտիկները կարող են բորբոքում առաջացնել աղեստամոքսային տրակտում, իսկ տապակած միսը կարող է նպաստել քաշի ավելացմանը և լյարդի վատ աշխատանքին: Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքների և շաքարի բարձր պարունակությամբ կոկտեյլների խառնուրդից, ինչպես նաև չհամադրել ալկոհոլը սոդայի հետ, քանի որ դա արագացնում է թունավորումը։
Եզրափակելով՝ Լոմովան խորհուրդ է տվել չչարաշահել ալկոհոլն ու հիշել խնջույքի ժամանակ մաքուր ջուր օգտագործել։