Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչեպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ մեկը՝ Չարենացավանի, մեկն էլ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով պարեկների ու քաղաքացիների օգնությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, և անվադողերի ոչ ձմեռային լինելը:
Մի մասն էլ հակառակն էր պնդում, թե ճանապարհը եղել է անցանելի, անվադողերն էլ՝ ձմեռային են եղել