Ձեռնարկատեր Իլոն Մասկը շաբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պարագայում լարվածությունը թուլացնելու իր բոլոր փորձերն ապարդյուն են։
«Ես փորձում եմ ամեն ինչ անել այս իրավիճակը թուլացնելու համար, սակայն, ըստ երեւույթին, անհաջող», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Հոկտեմբերի 3-ին Մասկը կիսվել է Ուկրաինայում խաղաղության պայմանների իր տեսլականով։ Որպես առաջին քայլ, նա առաջարկել է ՄԱԿ-ի վերահսկողությամբ հանրաքվեներ անցկացնել՝ Ռուսաստանին վերջերս բռնակցված տարածքներում։ Գործարարի խոսքով՝ Ղրիմը պաշտոնապես կմտնի Ռուսաստանի Դաշնության կազմ, իսկ Ուկրաինան կարող է չեզոք կարգավիճակ հայտարարել։ Դրանից հետո Անդրեյ Մելնիկը, ով այս շաբաթ լքում է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը, նրան խորհուրդ է տվել «կանգ առնել»՝ օգտագործելով անգլերեն անպարկեշտ արտահայտություն։
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ իր SpaceX ընկերությունը կշարունակի հոգալ Ուկրաինայում Starlink-ի աշխատանի համար՝ համակառ ավելի վաղ Պենտագոնին ուղղված ընկերության խնդրանքին, որի համայն, այն պիտի վճարեր լրացուցիչ տերմինալների համար եւ ֆինանսավորեր համակարգի աշխատանքը՝ ի շահ ուկրաինացիների: