Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեքսիկայում հրաձգության հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել

Blog Image

Մեքսիկայի Գուանախուատո նահանգի Իրապուատո քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն 12 եւ վիրավորվել 3 մարդ, հայտնում է քաղաքի հասարակական անվտանգության վարչությունը։

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։

«Հաղորդագրությունից հետո անվտանգության աշխատակիցները շտապել են դեպքի վայր, որտեղ բժիշկները հաստատել են վեց տղամարդու եւ վեց կնոջ մահը»,- ասվում է գերատեսչության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Send