Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանն ԱՄՆ-ին կամ այլ երկրների նախապես ծանուցում չի ուղարկել «Օրեշնիկ»-ի օգտագործման մասին․ Պեսկով

Blog Image

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին և այլ երկրների նախապես ծանուցում չի ուղարկել «Օրեշնիկ» նորագույն հրթիռային համակարգի օգտագործման մասին, քանի որ «նման պարտավորություններ չկան»։

«Ռուսաստանը չպետք է որևէ մեկին տեղյակ պահեր, քանի որ խոսքը միջին հեռահարության հրթիռի մասին է։ Ռուսաստանը նման պարտավորություններ չունի»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել «РИА Новости»-ն։

Նոյեմբերի 21-ին հայտնի էր դարձել Ուկրաինայի Դնեպր քաղաքում Հարավային մեքենաշինական գործարանի վրա հարձակման մասին։ Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հարվածն իրականացրել է «Օրեշնիկ» նորագույն համալիրը։

Խոսքը ոչ միջուկային բալիստիկ հրթիռի մասին է։ Պուտինի խոսքով՝ «Օրեշնիկ» հրթիռները թիրախները խոցում են 10 մախ՝ վայրկյանում 2,5-3 կիլոմետր արագությամբ։ Յուժմաշին հարվածը, ՌԴ ղեկավարի խոսքով, հրթիռային համակարգի փորձարկում է մարտական ​​պայմաններում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի երկրների գործողությունների։

Send