Խորովածի վնասակար ու օգտակար հատկանիշների մասին են նշել սննդաբանները

Խորովածի վնասակար ու օգտակար հատկանիշների մասին են նշել սննդաբանները

Տարբեր ազգերի ամենասիրելի կերակրատեսակներից մեկը համարվում է խորովածը, սակայն որոշ դեպքերում այս ուտեստը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

 

Մասնագետներն ընդգծում են, որ չի կարելի կիսաեփ խորոված ուտել՝ դա կարող է դիսբակտերիոզի և լուրջ թունավորումների պատճառ դառնալ։ Խոզի միսը կարող է պարունակել վտանգավոր մակաբույծներ և միկրոօրգանիզմներ, ուստի այն պետք է ավելի երկար պահել կրակի վրա, քան տավարի կամ գառան միսը։

 

Չափազանց շատ եփված խորովածը, ընդհակառակը, լուրջ վտանգ չի ներկայացնում։ Այն պարունակում է քաղցկեղածին նյութեր, սակայն դրա ստանդարտ բաժինը շատ քիչ է պարունակում այդ նյութերից։

 

Հարկ է հիշել, որ խորովածը խոլեստերին է պարունակում, ուստի խորհուրդ չի տրվում այն օգտագործել սրտի և ստամոքսի հիվանդություններ ունեցողներին։ Երեխաները և հղիները նույնպես պետք է խուսափեն խորովածից։

 

Սննդաբանները խորհուրդ են տալիս խորոված ուտելիս չօգտագործել թունդ ալկոհոլային խմիչքներ և գազավորված ըմպելիքներ։

 

Ինչ վերաբերում է խորովածի օգտակար հատկանիշներին, մասնագետները նշում են, որ այն ամբողջապես կենդանական սպիտակուցի աղբյուր է։ Պարունակում է ամինաթթուներ, ճարպային լուծվող A, E և D և B խմբի վիտամիններ։ Կարմիր մսի խորովածը հարուստ է երկաթով։