Մալիշկա բնակավայրում շչակներ են գործարկվելու

Մալիշկա բնակավայրում շչակներ են գործարկվելու

Մարտի 25-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են բնակավայրի շչակները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։