ՔՊ-ի օրոք Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը միայն խորանալու է

ՔՊ-ի օրոք Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը միայն խորանալու է

Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել է Բաքվի հռչակագիրը «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման վերաբերյալ:

ՔՊ-ն ՀՀ հպարտ քաղաքացիներին խոստացել է սահմանների բացում և Հայաստանի վերածում կարևոր խաչմերուկի, սակայն, ինչպես այդ քաղաքական թիմի բոլոր խոստումները,  խաչմերուկ դառնալու խոստումը նույնպես ֆեյք դուրս եկավ:

Ադրբեջանն է դառնում կարևոր տարանցիկ խաչմերուկ ՌԴ-ի և Իրանի համար՝ Հյուսիս-Հարավի շրջանակներում, իսկ ՀՀ-ն դուրս է մնում տարածաշրջանային կարևոր նախագծերից:

2018թ.-ից ՔՊ-ն ՀՀ-ում իշխանության է, սակայն Հյուսիս-Հարավ ծրագիրը, որը թույլ կտար Իրանին հայկական տարածքով դուրս գալ Վրաստան և Սև ծով, այդպես էլ կյանքի չի կոչվել:

Ադրբեջանն օգտագործում է ՔՊ-ականների դանդաղկոտությունն ու կյանքի կոչում տրանսպորտային լուրջ նախագիծ Ռուսատանի և Իրանի հետ՝ բարձրացնելով իր գեոպոլիտիկ կշիռը Մոսկվայի և Թեհրանի համար:

ՔՊ-ի օրոք Սյունիքի անվտանգությունն ու այնտեղով անցնող լոգիստիկայի աշխատանքը խաթարված է, ինչն էլ ակտուալ է դարձնում իրանական կողմի համար Ադրբեջանի տարանցիկ հնարավորություններից օգտվելու ցանկությունը:

ՔՊ-ն ապացուցել է, որ տապալված է ներքին և արտաքին ճակատներում և Հայաստանի մեկուսացումը Փաշինյանի օրոք ավելի է խորանալու: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները դեռ փակ են, իսկ ՔՊ-ն շարունակում է Բաքվին նորանոր հողային զիջումներ անել արցախյան ճակատում:

 

Վահրամ Բագրատյան