Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մի ճանապարհ ունենք, մի սնարյադ որ ընկնի՝ վերջ, ամեն ինչ վերջանում է․ Խոզնավարի գյուղապետ

Blog Image

Գյուղում ամեն մարդ իր գործին է, բայց ամեն օր արթնանում ենք, ասում ՝ տեսնես էսօր ինչ է լինելու։ Հիմա սադրանքներ չկան, առայժմ նորմալ է։ Այս մասին այսօր MediHub.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը՝ խոսելով գյուղում տիրող իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ-ում օրերս հայտարարել էր, թե Խոզնավարում ադրբեջանցիները մի քանի մետր հեռավորության վրա են, անգամ նրանց դեմքերն են երևում։ Հիշեցնենք նաև, որ Խո զնավարն այն համայնքներից է, որը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում խոշոր վնասներ էր կրել։

«Այդ օրը սարսափելի էր, գիշերը սկսվեց, մինչև հաջորդ երեկո կրակը չէր դադարում։ Հիմա, փառք Աստծո, նորմալ է ամեն ինչ։ Մեր ուղղությամբ շատ չեն կրակում, որովհետև գիտեն՝ մի քիչ էլ առաջ եկան, էս էլ է իրենց անցնում։ Պիտի զինվենք, այլ տարբերակ չկա»,-ասաց նա։

Գրիգորյանը պատմեց, որ բնակիչներն էլ շատ զգուշավոր են, քանի որ ամեն քայլափոխի կարող են անդառնալի կորուստներ լինել։

«Սահմանապահ գյուղ է, մի անգամ չեմ ասել, շատ եմ ասել, որ մի ճանապարհ ունենք, էն էլ որ մի սնարյադ ընկավ, վերջ՝ ամեն ինչ վերջանում է։ Իրավիճակի լուծումը մեկն է՝ միասնություն և զենք, ուրիշ ոչինչ»,-ասաց նա, իսկ ճշտող հարցին՝ հիմա քայլեր չե՞ն արվում այս ուղղությամբ, պատասխանեց՝ ո՞վ է անում։

Լիաննա Թորոսյան

Send