Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Օր երրորդ․ Թուրքիայում հեղեղների հետևանքով կան զոհեր (լուսանկարներ)

Blog Image

Թուրքիայում հորդառատ անձրևների երրորդ օրն է։ Քասթամոնուում, Սինոպում, Ամասիայում և Սամսունում հորդառատ անձրևները հսկայական վնասներ են հասցրել. հայտնում է թուրքական Sabah-ը։

Գործակալության փոխանցմամբ՝ Սամսուն քաղաքում հայտնաբերվել է տղամարդու դի, Ամասիայում ևս երկու մարդ մահացել է․ անկենդան մարմինները հայտնաբերել են ավտոմեքենայի մեջ։

Քասթամոնուի որոշ գյուղերի հետ կապ հաստատել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Թուրքիայի մի շարք քաղաքներ ողողվել էին հորդառատ անձրևներով, վնասվել էին ենթակառուցվածքներ։

Send