Ե՞րբ կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին Վաշինգտոնում։
Մինչդեռ օրերս Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտագին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց Փաշինյանի հնչեցրած ժամկետը. "Հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին",- ասաց նա: