Սարկոզին հայտարարել է, որ Մակրոնի օգտին կքվեարկի ընտրությունների երկրորդ փուլում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրի գործող ղեկավար Էմանուել Մակրոնի օգտին կքվեարկի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
«Ես Էմանուել Մակրոնի օգտին եմ քվեարկելու, որովհետեւ կարծում եմ, որ նա անհրաժեշտ փորձ ունի լուրջ միջազգային ճգնաժամի հարցում, որը բարդ է ինչպես երբեք», - Սարկոզին գրել է Twitter-ի իր էջում: