Ալեն Սիմոնյանը պարգևատրել է իր և ամբողջ ԱԺ-ի անվտանգության աշխատակիցներին 

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է իր և ամբողջ ԱԺ-ի անվտանգության աշխատակիցներին 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է ՊՊԾ աշխատակիցներին։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ ասվում է․ «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` համաձայն 2-րդ հավելվածի»։

Նշենք, որ ՊՊԾ աշխատակիցներն են ապահովում ինչպես անձամբ Ալեն Սիմոնյանի, այնպես էլ ամբողջ Ազգային ժողովի անվտանգությունը, և այս ընթացքում հիրավի գերազանց են ծառայել հատկապես Ալեն Սիմոնյանին՝ կատարելով նրա հրամանները, օրինակ, ընդդիմադիրներին դահլիճից դուրս հանելու, կին պատգամավորին քաշքշելով ամբիոնից հեռացնելու, նաև Ալեն Սիմոնյանի հետևից ռեպլիկ թողնող քաղաքացու թևերը բռնելու և այլ «հայրենանվեր» գործերում։

Վահե Մակարյան