Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բանտում հրդեհի հետևանքով չորս կալանավոր է մահացել

Blog Image

Իրանի մայրաքաղաքի Էվին բանտում կիրակի գիշերը բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է առնվազն չորս բանտարկյալ, վիրավորվել՝ 61-ը․ հայտնում է IRNA լրավական գորրծակալությունը։

Հրապարակման համաձայն՝ մահացած բանտարկյալները թունավորվել են շմոլ գազից։ 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 4-ի վիճակը ծանր է։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Էվին բանտի տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է առնվազն ութ մարդ։

Հրդեհը բռնկվել է բանտի կարի արտադրությունում՝ դրամական խարդախության եւ գողության համար պատիժ կրող մի քանի դատապարտյալների միջեւ առաջացած կոնֆլիկտից հետո, ինչն էլ անկարգություններ է առաջացրել։ Տեղի իշխանությունները շեշտել են, որ բանտարկյալների ապստամբության մասին խոսք չկա, իրավիճակը վերահսկվում է։ Նրանք նաեւ հայտարարել են, որ միջադեպը կապված չէ երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հետ։

Send