Սամվել Բաբայանն ընդդեմ Շահրամանյանի

Սամվել Բաբայանն ընդդեմ Շահրամանյանի

Երկու օրից Արցախի ԱԺ փոխնախագահը, որը ԱԺ նախագահի պաշտոնակատարն է, կհայտարարի, թե ովքեր են Արցախի նախագահի թեկնածուները։

Ինչպես MediaHub-ը ավելի վաղ հայտնել էր, արցախցիների համար ամենահարմար թեկնածուն պետնախարար Սամվել Շահրամանյանն է։ 

Ավելի հստակեցնելու համար MediaHub-ը զրուցեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանի հետ, վերջինս նշեց, որ իրենց խմբակցությունը առաջադրելու է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։

«Իմ տեղեկություններով՝ քաղաքական կոնսուլտացիաներ են եղել և ԱԺ հինգ խմբակցություններից չորսը ևս առաջարկել են Շահրամանայնի թեկնածությունը»,-ասաց նա։

MediaHub-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի կուսակցության «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը նշեց, որ իրենց խմբակցությունը Շահրամանյանին չի աջակցելու։

«Եթե այդ անհասկանալի քաղաքացիության հարցերը պարզվեն, մեր թեկնածուն Սամվել Բաբայանն է լինելու։ Միանշանակ Շահրամանյանին չենք աջակցելու, մեր թեկնածուն մեկն է։ Բաբայանը շատ է խոսել պետնախարար դառնալու և այդպես իր ուժերը Արցախին ծառայեցնելու մասին, բայց հիմա իրավիճակն այլ է և պետք է սպասենք սեպտեմբերի 8-ին ու ընտրության արդյունքներին»,- հավելեց Մոսիյանը։