Օրենքի խախտման հետ գործ ունենք․ Փաշինյանը՝ մեդիա դաշտում ապատեղեկատվություն տարածելու մասին
Մեդիա դաշտում այսքան պարտություն ենք կրում, ի՞նչն է պատճառը, որ չենք կարողանում կարգավորել այս խառնաշփոթը։ Այս մասին այսօր Կառավարության հեր հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Ասլանյանին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ապատեղեկատվությունը միշտ էլ խնդիր է եղել և իր պատկերացմամբ՝ լուծումը լսարանի մեդիագրագիտությունը բարձրացնելն է։
«Օրենքի խախտման հետ գործ ունենք, մեր իրավապահ մարմինները կարձագանքեն»,-ասաց Փաշինյանը։
Ասլանյանը կրկին հարցրեց՝ մեդիադաշտի խառնաշփոթը կարգավորվելո՞ւ է, թե ոչ։ Փաշինյանն էլ արձագանքեց, թե մեդիադաշտն ինքն արդեն խառնաշփոթ երևույթ է։
Մանրամասները՝ տեսանյութում