Լավրովի արձանագրումը և խոստովանությունը 

Լավրովի արձանագրումը և խոստովանությունը 

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին «Известия»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի ասածը, իհարկե, մեծ նորություն չէ, հատկապես վերջին մեկ-երկու տարվա կտրվածքով, բայց բազմաշերտ մի իրականություն է բացահայտում:

Հայաստանի իշխանության վարքագծի գնահատականը միանգամայն ճիշտ է: Ցավոք, մեր երկրում իշխանության ղեկին մարդիկ են, ովքեր Արևմուտքի հետ համագործակցության միակ բովանդակություն համարում են պրովինցիալ հակառուսականությունը: Այս իմաստով, Լավրովը, անշուշտ, ճիշտ է, որ Հայաստանի ղեկավարությունը «միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»։

Մյուս կողմից, Լավրովի խոսքերի մեջ նաև որոշակի ինքնախոստովանություն կա Մոսկվայի ձախողված քաղաքականության վերաբերյալ: Ի վերջո, եթե հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ է, դա չի կարող մի կողմի սխալների կամ քայլերի հետևանք լինել: Սխալ են եղել նաև Մոսկվայի ու առաջին հերթին՝ Ռուսաստանի ԱԳՆ հաշվարկները, քաղաքականությունը:

Բայց Լավորվի հարցազրույցի ամենաէական արձանագրումն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը հասել է անշրջելիության կետին:

Վահրամ Բագրատյան