Անկլավները հանձնելն ու փոխանակելը տարբեր բաներ են, այս մասով տարբեր սցենարներ կան․ Սանոսյան

Կա ակտիվ պրոցես, սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահն ամբողջովին այլ բան է խոսում։ Կարծում եմ ոչ միայն իմ, այլեւ ձեր եւ բոլորի համար կարեւոր է, թե որ երկիրը բանակցությունների սեղանի շուրջ ինչ դիրքորոշում է հայտնում, մեր կողմի դիրքորոշումը երկրի ղեկավարի շուրթերից լսել եք․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Անդրադառնալով անկլավների թեմային, վերջինս ասաց, որ այս ուղղությամբ բանակցում են, տարբեր սցենարներ կան։

«Ակնհայտ է, որ երբ այդ պրոցեսը հասունանա, կարեւոր դերակատարում կունենան իրավական փաստաղթղերը։ Որեւէ տարածք, որեւէ կարգավիճակ ստանալու համար պետք է ունենա իրավական հիմքեր։ Մի բան ակնհայտ է, որ անկլավներ երկու կողմում կան։ Մենք ունենք նաեւ 1990–ականների պատերազմից հետո հատկապես Տավուշի մարզում տարածքներ, որոնք գտնվում են հիմա Ադրբեջանի տիրապետության տակ։ Կարծում եմ` այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»,–ասաց Սանոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում