Դատարանը կալանավորել է Կրոկուսի ահաբեկչության գործով 9-րդ անձին

Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության գործով իններորդ մեղադրյալ Նազրիմադ Լութֆուլոյին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանի դահլիճից։
«Հետաքննության միջնորդությունը բավարարվել է, և Նազրիմադ Լութֆուլոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչև մայիսի 22-ը», - հայտարարեց դատավոր Թիմուր Վախրամեևը։
Նրան մեղադրանք է առաջադրվել «Ահաբեկչություն» հոդվածի 3-րդ մասի «բ» կետով։ Նա մասամբ ընդունել է մեղքը։